Հղիություն, ծննդաբերություն
|
Երբ կատարել ՈՒՁՀ հղիության ժամանակ. erebouni.am

Տնային պայմաններում՝ տեսնելով երկու գծիկ հղիության որոշման թեստի վրա, շատ կանանց մոտ հարց է առաջանում, թե երբ պետք է գնալ բժշկի և կատարել առաջին ՈՒՁՀ հետազոտությունը: Հղիության ընթացքում առանձնանում են երեք հիմնական պլանային ՈՒՁՀ հետազոտություն, որոնցից յուրաքանչյուրի համար գոյություն ունեն որոշակի ժամկետներ և նպատակներ:
Ուլտրաձայնային հետազոտությունը արդեն 50 տարի է, ինչ գոյություն ունի, և չկա որևէ ուսումնասիրություն, որը կապացուցի ուլտրաձայնի վնասակար ազդեցությունը պտղի կամ հղիի վրա: Այնուամենայնիվ, չնայած այս փաստին, ՈՒՁՀ իրականացումն՝ առանց համապատասխան պատճառների, խորհուրդ չի տրվում:
Հատկապես չարժե ռիսկի դիմել հղիության վաղ ժամկետներում, երբ տեղի է ունենում պտղի օրգանների ինտենսիվ ձևավորում (մինչև 10 շաբաթականը): ՈՒՁՀ անհրաժեշտ է իրականացնել միայն բժշկի խորհրդով:
Սովորաբար հղիությունը վարող բժիշկը առաջին ՈՒՁՀ նշանակում է 11-14 շաբաթական ժամկետում: Այս հետազոտությունը պլանային է, և նրա իրականացումը բժշկին անհրաժեշտ է պտղի զարգացման և նրա կյանքն ու զարգացումն ապահովող մայրական օրգանների մասին կարևոր տեղեկատվություն ստանալու նպատակով:
Երբ է իրականացվում հղիի ՈՒՁՀ երկրորդ անգամ:
Ըստ համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից հաստատված ՈՒՁՀ օրացույցի, երկրորգ ՈՒՁՀ իրականացման ժամկետը 18-22 շաբաթական հղիությունն է: Այս ժամկետում հետազոտության արդյունքները վերջնականապես ցույց կտան՝ գոյություն ունե՞ն, արդյոք, երեխայի ծննդից հետո լիարժեք կյանքի համար վտանգավոր պտղի զարգացման արատներ: ՈՒՁՀ միջոցով հայտնաբերվում են նաև մայրական օրգանների կողմից այնպիսի ախտաբանական վիճակներ, որոնք շտկում են պահանջում:
Երրորդ պարտադիր ՈՒՁ-ախտորոշումն իրականացվում է հղիության երրորդ տրիմեստրում՝ 30-34 շաբաթականում: Երբեմն վերջին ՈՒՁՀ կարելի է իրականացնել նույնիսկ 34 շաբաթականից քիչ ուշ: Վերջին ՈՒՁ-ախտորոշման ժամկետներն այնքան խիստ չեն, որքան առաջին երկուսինը: Սա բացատրվում է նրանով , որ առաջին հետազոտության ժամանակ որոշվում է պտղի կենսունակությունը, ինչպես նաև ծանր արատների բացակայությունը: Հղիության դեղորայքային ընդհատման համար առավել բարենպաստ է մինչև 14 շաբաթական ժամկետը (վատ արդյունքի դեպքում):
Եթե ախտաբանական գործընթաց հայտնաբերվել է երկրորդ պլանային ՈՒՁՀ ժամանակ, ապա այդ դեպքում մինչև 23 շաբաթական հղիությունը կարելի է ընդհատել արհեստական վիժման ճանապարհով, այլ ոչ՝ արհեստական ծննդաբերության:
Հղիության վերջին ՈՒՁՀ իրականացման ժամկետը կարելի է քննարկել բժշկի հետ և կատարել 34 շաբաթականից հետո, որպեսզի ճշտվեն կեսարյան հատման ցուցումների առկայությունը կամ բացակայությունը, ծննդաբերության ամենահավանական ժամկետները, առաջնադրություն, երեխայի տեսքը, քաշը և այլն:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն